Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2022 : 16-18

Նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև սեպտեմբերի 25-ը լքեն գյուղը. Աղավնոյի համայնքապետ

Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է, որ մինչև սեպտեմբերի 25-ը պետք է լքեն Աղավնոն։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Արցախի Աղավնո գյուղի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։

«Նիկոլը վերացրել է բանակը ու հանել է վերջին զինվորին։ Բնակիչները իրենց դավաճանված են զգում, անտեր։ Մենք գիտեինք, որ այս օրը գալու է, բայց որոշակի հույսեր ունեինք։ Աչքի լույսով պահել ու պայքարել ենք, հիմա ժողովրդին դարձնում են ոչնչություն»,–ասաց Չավուշյանը։

Համայնքապետը հայտնեց, որ հայկական կողմը այս կերպ է վարվում, իսկ ադրբեջանցիներն էլ ասում են՝ ճանապարհը կառուցել, վերջացրել են, և իրենց խնդիրը չէ՝ հայկական կողմը կառուցել է, թե ոչ այլ ճանապարհ«Պահանջում են՝ պետք է հանձնել ճանապարհը և վերջ»,- ասաց Անդրանիկ Չավուշյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 34332անգամ
Վերջին լուրեր