05 / Օգոստոս / 2022 : 17-42

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անձամբ շնորհակալություն է հայտնել հացահատիկի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման գործում ունեցած ներդրման համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ձեր անմիջական մասնակցությամբ և ՄԱԿ-ի քարտուղարության միջնորդությամբ լուծվել է սևծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի մատակարարման հարցը։ Առաքումներն արդեն սկսվել են, ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ դրա համար, և՛ այն բանի համար, որ միևնույն ժամանակ փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ ռուսական պարենամթերքի և պարարտանյութերի անխափան մատակարարումների մասին»,- ասել է նախագահը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Սոչի էր ժամանել Պուտինի հետ բանակցությունների համար։ Սա Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների երկրորդ հանդիպումն է վերջին 17 օրվա ընթացքում։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24662անգամ
Վերջին լուրեր