06 / Օգոստոս / 2022 : 10-51

Ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը․ ՊԲ-ն հայտարարություն տարածեց

Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը' կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Yelaket.am-ը տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները լարվածության հետագա սրացում թույլ չտալու և իրավիճակի կայունացման ուղղությամբ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 96279անգամ
Վերջին լուրեր