Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2022 : 11-11

Արցախի պետնախարարը քննադատել է միջազգային հանրության արհեստական չեզոքությունը Հայաստանին ու Ադրբեջանին ուղղված կոչերում

Ինչո՞ւ են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում, «Թվիթեր»-ի իր էջում խնդրին անդրադարձել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Զարմանում եմ, թե ինչու են միջազգային կառույցներն ու առաջնորդներն իրենց կոչերում կրկին արհեստական չեզոքություն պահպանում ադրբեջանական ու հայկական կողմերի միջև, եթե Բաքուն է նախաձեռնում ռազմական սադրիչ գործողություններ, որոնք արձանագրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ռուս խաղաղապահ զորամիավորումների կողմից: Նման պարիտետը հանգեցնում է ուժի կիրառման կեղծ լեգիտիմացման», - նշել է Արցախի պետնախարարը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 10603անգամ
Վերջին լուրեր