Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Օգոստոս / 2022 : 16-14

Այսօրվա դատաիրավական համակարգը՝ Ֆեմիդայի բազմամյա բռնաբարության արդյունք. Վահե Գրիգորյան

Կարճ՝ կարևորի մասին. Azg.am-ի թղթակիցը զրուցել է իրավաբան, սահմանադրագետ Վահե Գրիգորյանի հետ։
-Այսօրվա դատաիրավական համակարգը եթե մեկ նախադասությամբ նկարագրելու լինեք, ինչպե՞ս կբնութագրեք։

-Ֆեմիդայի բազմամյա բռնաբարության արդյունք։
-Սահմանադրական ,այսպես ասած, բարեփոխումների կգնա՞ այսօրվա իշխանությունը՝ ըստ Ձեզ։
-Իհարկե, մենք ունենք Սահմանադրության հակասահմանադրական փոփոխությունների փորձ այս ժամանակավոր իշխանության օրոք․ 2020 թվականի փետրվար-հուլիս ամիսներին, բայց դրանք ոչ թե բարեփոխումներ էին, այլ Սահմանադրական չարեփոխումներ, իսկ Սահմանադրության նոր փոփոխություններն ընդամենը պետության տարածքում օրինականության սկզբունքի գլխատման վերջին ակտն են լինելու։
-Իրավական տեսանկյունից ուսումնասիրե՞լ եք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Եթե մի պահ պատկերացնենք, որ Նիկոլ Փաշինյանը չի Հայաստանի ղեկավարը, հնարավո՞ր է այն իրավունքի տեսանկյունից ճանաչել հակաօրինական փաստաթուղթ։ Կամ հնարավո՞ր է գոնե որոշ կետերից խուսափել։
-Հնարավոր է, դրա մասին բազմիցս խոսել եմ։ Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվեցիայի 50-52-րդ հոդվածներից առնվազն մեկին բնութագրիչ կոմպոնենտները առկա են։
-Լաչինի միջանցք, Բերձոր, Աղավնո, Սուս գյուղերի հանձնումից հնարավո՞ր է խուսափել իրավունքի տեսանկյունից, այն, որ այդ գյուղերում բնականոն կյանքը շարունակվում է, բնակիչներն իրավունք ունեն ապրել իրենց սեփականությունը հանդիսացող տներում ու վարել սեփական տնտեսությունը։
-Իհարկե, զուտ իրավական առումով նոյեմբերի 9-ի պայմանագիրը չի գործում ամբողջությամբ` հայ գերիները չեն հանձնվել հետ, հետևաբար մի կետի չպահպանման հիմքով կարելի է շահարկել մյուս կետի անիրագործելիությունը:
-Արդյոք հակասահմանադրական չէ՞, որ ընդդիմությունն այսօր չունի ԱԺ փոխնախագահի պաշտոն։
-Հակասահմանադրական չէ, ԱԺ փոխխոսնակների հաստիքը իշխանությանը չէ, հետևաբար հակասահմանադրական իրավիճակ չէ. ուղղակի այն թափուր է, բայց իշխանությանն էլ չէ:
Դիտվել է 8250անգամ
Վերջին լուրեր