13 / Մայիս / 2020 : 18-06

Ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Բերքաբեր գյուղի ուղղությամբ (լուսանկարներ)

Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։

Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է։

Տուժածներ չկան։

 
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան

 

Դիտվել է 100844անգամ
Վերջին լուրեր