22 / Օգոստոս / 2022 : 10-15

«Դառը կյանք է, մի փութ մեղրով չի ուտվի»․ Բառեր որոնք ստեղծում են հիվանդություններ

Գերմանացի հոգեթերապևտ Նոսրատ Պեզեշկիանը առաջին անգամ հայտնաբերել (ապա և սովորել է վնասազերծել) բառերը, որոնք ծրագրավորում են սոմատիկ հիվանդություններ, նյութականացնում դրանք։ Այս երևույթը կոչվում է օրգանական խոսք։ Դրանք բառեր և արտահայտություններ են, որոնք ուղղակիորեն ազդում են մարդու օրգան-համակարգերի վրա:

*«Սիրտս խառնում է, մինչև կոկորդս կուշտ եմ» - նյարդային անորեքսիա,
*«Իմ խաչն եմ տանում, վզիս են նստած» - օստեոխոնդրոզ,
*«Կյանքս կերան, թունավորում են կյանքս, հոգնել եմ ամեն ինչից» - քաղցկեղ,
*«Ինքս ինձ ուտում եմ, ինչ-որ բան (կամ ինչ-որ մեկին) չեմ մարսել» - խոց,
*«Շունչս կտրվում է, նստել է շնչիս» - բրոնխիալ ասթմա,
*«Արյունս քաշեցին, մտել է արյանս մեջ» - արյան հիվանդություններ,
*«Սրտիս մոտ եմ ընդունում, սիրտս կոտրված է» - սրտամկանի ինֆարկտ,
*«Գլուխս տարավ, գլուխս մի արդուկի» - գլխացավ,
*«Համբերությունս հատվում է, սիրտս տրաքվում է» - հիպերտոնիա,
*«Դառը կյանք է, մի փութ մեղրով չի ուտվի» - լյարդի և լեղապարկի հիվանդություններ,
*«Աչքերս չտեսնեին, սարսափելի է նայել» - աչքի հիվանդություններ,
*«Չեմ ուզում լսել, մի խոսիր, լռիր» -լսողության նվազում, խլություն։

Մեզ թվում է, որ մենք օգտագործում ենք հզոր փոխաբերություններ, բայց իրականում մեր մարմնին տալիս ենք այնպիսի հստակ հրամաններ, որ մարմինը նույնիսկ չի համարձակվում չկատարել դրանք: Հիշեք և կառավարեք ձեր խոսքը, որպեսզի այն օգտակար լինի մարդկանց և ինքներդ ձեզ համար։

ԱԿՄԷ հոգեբանական կենտրոն

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13209անգամ
Վերջին լուրեր