22 / Օգոստոս / 2022 : 16-02

Մեծ ցավով տեղեկացա Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին․ Դավիթ Բաբայան


Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեծ ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Բելլա Դադամյանի ողբերգական մահվան մասին։

Մենք կորցրեցինք պարկեշտ, պատասխանատու և բանիմաց գործընկերոջ։

ԱԳՆ ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և վշտակցություն եմ հայտնում Բելլա Դադամյանի ընտանիքին և հարազատներին։

Բարդ է բառերով նկարագրել և բնութագրել այս սարսափելի ողբերգությունը։

Այս դժվարին պահին ձեզ հետ կիսում ենք անդառնալի կորստյան վիշտը։ Մաղթում հոգու տոկունություն և համբերություն»։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51242անգամ
Վերջին լուրեր