13 / Մայիս / 2020 : 22-36

Կորոնավիրուսի վարակման նոր դեպք՝ Գորիսում․ հիվանդին ուղղաթիռով տեղափոխել են Երևան

Գորիսում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսում գրանցվել է կորոնավիրուսի վարակման նոր դեպք։ Վարակակիրը 40-ն անց կին է։

Օրեր առաջ Գորիսի բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխուղեղի կաթված (ինսուլտ) ախտորոշմամբ։ Այնուհետև կնոջ վիճակը վատթարացել է և նրան ուղղաթիռով տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն։

Այս պահին քաղաքի հյուրանոցներից մեկում մեկուսացվել է Գորիսի բժշկական կենտրոնի 14 բուժաշխատող։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը Գորիսում հաստատվել էր ապրիլի 27-ին։

Դիտվել է 26385անգամ
Վերջին լուրեր