23 / Օգոստոս / 2022 : 13-48

Երիտասարդը մահացել է էրոտիկ մերսման սեանսի ժամանակ

Երիտասարդ մոսկվացին որոշել է գնալ էրոտիկ մերսման սեանսի, սակայն պրոցեդուրաների ընթացքում մահացել է, գրում է gazeta.ru-ն հղում անելով Mash Telegram ալիքին։

2022 թվականի օգոստոսի 21-ին Սեվերնի Տուշինոյում վարձակալած բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի։ Պարզվել է, որ երիտասարդ մոսկվացին եկել է այս հասցեով, քանի որ նախապես գրանցվել է էրոտիկ մերսման սեանսի համար, պայմանավորվելով 23-ամյա աղջկա հետ։

Տան բնակիչները պատմել են, որ տվյալ հասցեի վարձակալած բնակարանում պարբերաբար նման ծառայություններ են մատուցվել, այնտեղ հաճախ են կազմակերպվել խնջույքներ։

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու պատճառները։ Մահվան ստույգ պատճառը պարզելու համար նշանակվել է դիահերձում։

Դիտվել է 86195անգամ
Վերջին լուրեր