Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2022 : 17-34

Աշխարհում նվազում է COVID-19-ից հիվանդացությունն ու մահացությունը. ԱՀԿ

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում նվազել Է 9 տոկոսով, մահացությունը՝ 15 տոկոսով: Այդ մասին, ասվում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:


Օգոստոսի 15-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունն ընկել Է բոլոր վեց տարածաշրջաններում, ամենից շատ այն նվազել Է Աֆրիկայում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով) եւ Ամերիկայում (18 տոկոսով):





Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում նշում են, որ մի քանի երկրներ փոխել են COVID-19-ի թեստավորման իրենց ստրատեգիաների, որի հետեւանքով այժմ ներկայացվել են ավելի քիչ քանակությամբ թեստեր եւ, համապատասխանաբար, գրանցվում են հիվանդացության ավելի քիչ քանակությամբ դեպքեր:

Ընդամենը շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է COVID-19-ով ախտահարման ավելի քան 5,3 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահացության քանակը նվազել Է բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, որտեղ այն ավելացել Է 183 տոկոսով եւ 8 տոկոսով՝ համապատասխանաբար:


Մյուս տարածաշրջաններում գրանցել են մահացության անկում, ամենից շատ՝ Եվրոպայում (30 տոկոսով):

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել Է COVID-19-ի հետ կապված մահվան 14 հազար դեպք:

Համավարակի ողջ ժանմանակաշրջանում ամբողջ աշխարհում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 598 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7834անգամ
Վերջին լուրեր