27 / Օգոստոս / 2022 : 15-32

Արցախի ՆԳՆ-ն հիշեցնում է՝ Բերձորի միջանցքը կգործի մինչև օգոստոսի 31-ը ներառյալ

Արցախի ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ իրազեկում է, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Նշված ժամանակահատվածում քաղաքացիների ազատ տեղաշարժն ու անվտանգ ելումուտը կապահովեն ռուս խաղաղապահները:
Արցախի ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9957անգամ
Վերջին լուրեր