Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Օգոստոս / 2022 : 09-07

ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր հնարավորինս օրիգինալ գտնվեք. մոռացեք ստանդարտ հաճոյախոսությունների մասին: Օրիգինալ եղեք նաեւ կոմպիլմենտներում: Ձեր սիրելին դա կգնահատի:

ՑԼԵՐ

Այսօր ստիպված կլինեք միայնակ հաղթահարել տխրությունը: Ձեր սիրելին, իհարկե, շատ կցանկանար ձեզ օգնել, սակայն նրա կյանքն էլ այս շրջանում խնդիրներից զուրկ չէ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակների համար շատ բարենպաստ օր է ծխելու վնասակար սովորությունից ազատվելու համար: Համարձակորեն թողեք ծխելը, սակայն դա արեք աստիճանաբար, որպեսզի դեպրեսիայի չհասնեք:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետինները հնարավոր է փոքրիկ վեճեր ունենան իրենց երեխաների հետ եւ միայն ձեզանից է կախցած` արդյոք այդ բանավեճը կավարտվի փոքրիկ, թե մեծ կոնֆլիկտով: Աստղերը խորհուրդ են տալիս զսպել էմոցիաները: Հնարավոր են կոնֆլիկտներ նաեւ Ցլերի հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կկենտրոնանաք անձնական կյանքի խնդիրների լուծման վրա: Ձեր սիրելին, իհարկե, կօգնի ձեզ այդ հարցում, սակայն վերջնական որոշումը ստիպված կլինեք ինքնուրույն կայացնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր Կույսերին անսովոր օր է սպասվում: Հնարավոր է` դուք ժառանգություն ստանաք հեռու բարեկամներից մեկի կողմից: Ամուսնու հետ միասին որոշեք, թե ինչպես պետք է այն տնօրինեք: Աստղերը խորհուրդ են տալիս սկզբի համար ճանապարհորդության գնալ:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր անգամ հացի գնալիս աշխատեք լինել աննկարագրելի գեղեցիկ: Հնարավոր է հենց այսօր պատահական հանդիպեք ձեր ճակատագրական կեսին: Լավ կլինի, որ նա ձեզ գեղեցիկ տեսնի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կսկսի մտածել` արդյոք ցանկանում է ձեզ հետ մտերմիկ հրաբերություններ ստեղծել: Նրա որոշման վրա կարող է ազդել ձեր պահվածքը: Այնպես որ` արեք հնարավորինը նրան գրավելու համար:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Դուք ցանկանում եք հանգստանալ առանց ընտանիքի անդամների, սակայն աստղերը խորհուրդ են տալիս այս օրն անցկացնել հենց նրանց հետ: Ընդ որում, միասին հեռուստացույց դիտելուց բացի` աշխատեք օգնել նրանց տնային հարցերում:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ ցրված կլինի: Ստիպված կլինեք խնամել նրան եւ օգնել, որ նա ամեն ինչ ճիշտ անի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր շատ մտերմիկ կապ կստեղծեք ձեր սիրելիի հետ, անգամ եթե նա հազարավոր կիլեմետրերի վրա է գտնվում ձեզանից: Ամեն ինչ ավելի իդեալկան կլինի, եթե միասին նույն տեղում լինեք:

ՁԿՆԵՐ

Այսօր աշխատեք լինել ինքնավստահ, միայն այդպես կկարողանաք հարթել անձնականում ստեղծված խնդիրները: Ձեր սիրելին էլ ձեզ ավելի լուրջ կսկսի ընդունել, եթե հաշտ լինեք ձեր սեփական «ես»-ի հետ:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 68078անգամ
Վերջին լուրեր