31 / Օգոստոս / 2022 : 08-59

Մահացել է Միխայիլ Գորբաչովը

92 տարեկանում մահացել է ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։

«Այսօր երեկոյան ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Միխայիլ Սերգեեւիչ Գորբաչովը»,- հայտնում են Կենտրոնական կլինիկական հիվանդանոցից։


Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով Միխայիլ Գորբաչովի շրջապատից մեկին, նա կհուղարկավորվի Մոսկվայի Նովոդեւիչի գերեզմանատանը, ընտանեկան գերեզմանում՝ կնոջ կողքին։

Միխայիլ Գորբաչովը 1990-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ նախագահը։ Նա իր լիազորությունները վայր է դրել 1991 թվականի դեկտեմբերի 25-ին։ Հաջորդ օրը Խորհրդային Միությունը դադարել է գոյություն ունենալ, հայտնում է «Կոմերսանտը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 11844անգամ
Վերջին լուրեր