03 / Սեպտեմբեր / 2022 : 09-13

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կհանդիպեք հակառակ սեռի մի ներկայացուցչի, ով կխորհի եւ կզգա այնպես, ինչպես դուք։ Միասին ձեզ զվարճալի եւ հետաքրքիր կլինի։ Միգուցե հենց նա է ձեր ճակատագիրը...

ՑԼԵՐ

Այսօր արժե անխտիր կատարել սիրելիի բոլոր պահանջները եւ քմահաճույները, որքան էլ անհեթեթ նրանք թվան ձեզ։ Իրականում այսօր նա ձեզանից ավելի հեռատես եւ իմաստուն կլինի, ինչում դուք կհամոզվեք արդեն վաղը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ամեն գաղտնի բան պարզ կդառնա։ Այն, ինչ թաքցրել եք ձեր սիրելիից եւ նա էլ՝ ձեզանից, ջրի երես դուրս կգա։


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կարող է այնպես ստացվել, որ ձեր ներկա եւ նախկին սերերը հանդիպեն միմյանց։ Իհարկե, նրանք չգիտն այդ մասին, եւ միայն ինքներդ պետք է որոշեք՝ ասել նրանց այդ մասին, թե ոչ։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կշեղի ձեզ աշխատանքից, եւ նրա պատճառով դուք կարող եք ավարտին չհացնել ինչ-որ նախագիծ։ Փորձեք որոշել, թե այս պահին ինչն է ձեզ համար առավել կարեւոր։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե սիրելիին այդքան էլ հետաքրքիր չէ ձեզ հետ շփվելը, ինչպես նախկինում։ Միգուցե դա թյուրըմբռնում է եւ պայմանավորված է նրանով, որ սիրելին դժվար օր է ունեցել։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելիի հետ հարաբերություններում մի շարք պատասխանատու բաների առաջ կկանգնեք։ Դրանցից ոմանք կլինեն բավանակնին հաճելի եւ մեծ բավականություն կպատճառեն ձեզ։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր դուք օրիգինալ մտքեր կունենաք, ինչը թույլ կտա ձեզ անսպասելի որոշումներ կայացնել։ Լավ կլինի՝ սիրելին կանգնեցնի ձեզ եւ դառնա ձեր սթափ ուղեղը։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր լավատեսությունը կարող է ճեղքեր տալ։ Հնարավոր է՝ ձեզ տխրեցնի ինչ-որ աննշան մի բան՝ արված սիրելիի կողմից։ Սակայն չարժե շատ նեղվել։ Աշախտեք դրական բաներ գտնել ցանկացած խնդրում։


ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր ինքներդ ձեզ համար մի ճշմարտություն կբացահայտեք, որը վաղուց ակնհայտ էր եւ բոլորին հասկանալի։ Ձեր սիրելին կուրախանա ձեր այդ բացահայտման համար նույնիսկ ձեզանից ավելի շատ։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե այսօր ցանկանաք սիրելիին ինչ-որ խորհուրդ տալ, մի շտապեք առաջինը եկած միտքն արտահայտել։ Միշտ չէ, որ ամենաարագ եկած մտքերը լինում են ամենախելացին։

ՁԿՆԵՐ

Հիանալի օր է ինքնակրթությամբ զբաղելու համար։ Սակայն պետք չէ փորձել սիրելիին ներգրավել դրանում։ Շատ հավանական է, որ նա կմերժի ձեզ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 52493անգամ
Վերջին լուրեր