03 / Սեպտեմբեր / 2022 : 15-43

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, նախորդ օրերին (առանց հստակեցնելու որևէ ամսաթիվ) կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Հիշեցնենք, որ երեկ սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ են բացել ՀՀ ՊՆ տրանսպորտային միջոցի ուղղությամբ:

«Հայկական կողմը կորուստ չունի:

Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է ապատեղեկատվություն, հայտնելով, թե իբր ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներն են հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ կրակ բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային ռազմական միջոցների ուղղությամբ»,-նշված էր, երեկ սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 74838անգամ
Վերջին լուրեր