Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2022 : 11-02

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Եթե ցանկանում էիք սիրելիին ծանոթացնել ծնողների հետ, ապա այսօր հրաշալի օր է այդ հանդիպումը կազմակերպելու համար: Սիրած աղջկան զգուշավրեք, թե ինչպես իրեն պահի ձեր հայրիկի մոտ, իսկ սիրած տղային` հուշեք, թե ինչ ծաղիկներ է նախընտրում ձեր մայրիկը:

ՑԼԵՐ

Այսօր կհիասթափվեք ձեր սիրելիից, ինչը շատ տխուր կլինի ձեզ համար: Սակայ այդ հիասթափությունը երկար չի տեւի, այն նման կլինի մոծակի կծածին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լավ կլինի մտածեք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից, ինչ ապագա եք ակնկալում նրա հետ միասին: Այս քննարկմանը լավ կլինի, եթե մասնակցի նաեւ ձեր սիրելին:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ հետ կցանկանա քննարկել որեւէ նորություն, օրինակ` այն, ինչը լսել է հեռուստատեսայի լուրերից: Անգամ եթե թեման ձեզ չի հետաքրքրում փորձեք հակառակը ցույց տալ, այլապես չեք խուսափի վեճերից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր շատ կցանկանաք սիրելիի հետ կիսվել ձեր կյանքի փորձով, նրան ինչ-որ բան սովորեցնել: Դա, իհարկե, լավ է, բայց հանկարծ չափը չանցնեք, հակառակ դեպքում` կարող եք բարկացնել նրան:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրային հարցերում ձեզ կօգնի ձեր հնարամտությունը: Պետք է ցույց տաք սիրելիին, որ ձեր ուղեղը շատ լավ է աշխատում:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա որեըւէ լավություն անել ձեզ համար: Թե ինչ նա կանի, աստղերին հայտնի չէ, սակայն աշխատեք գնահատել նրա ջանքերը:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար դժվար կլինի ձեզ որեւէ բան բացատրելը: Աշխատեք հնարավորինս շուտ ընկալել նրա ասածը, եթե չեք ցանկանում նրան նյարդայնացնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր լավ կլինի, եթե հույսը դնեք միայն սեփական ինտուիցիայի վրա: Օրինակ` եթե տվյալ պահին տվյալ տեղից ցանկանում եք հեռանալ, ապա առանց վարանելու արեք դա: Ձեր սիրելիին կբարկացնի ձեր պահվածքը, բայց նա շուտով ամեն ինչ կհասկանա:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Սիրելիի հետ այսօր երեկոյան հավաքվեք թեյի սեղանի շուրջ: Որպեսզի մթնոլորտն ավելի ջերմ լինի հյուրասիրեք նրան ձեր իսկ պատրաստած քաղցրավենիքով:

ՋՐՀՈՍՆԵՐ

Մշակույթին մոտ լինելը լավ է ու կարեւոր: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ մշակութային օր ծրագրել: Գնացեք թատրոն, կինո կամ, թեկուզ, կրկես:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվարությամբ ձեզ կհավատա, այնպես որ` ստիպված կլինեք նրան մի բանը հազար անգամ բացատրել: Պետք չէ նյարդայնանալ, երբեմն բոլորիս հետ էլ պատահում են նման դեպքեր:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 45526անգամ
Վերջին լուրեր