05 / Սեպտեմբեր / 2022 : 15-00

Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու․ ԶԼՄ-ներին հաջողվել է պարզել կտակի բովանդակությունը

Երգչուհի Ալլա Պուգաչովան վերադարձել է Ռուսաստան՝ կտակ գրելու։ Այս մասին սեպտեմբերի 4-ին KP.RU-ին տված հարցազրույցում պատմել է Պուգաչովայի ընկերոջ ծանոթներից մեկը։

Հրապարակման զրուցակիցը կիսվել է կտակի բովանդակությամբ.




Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե երգչուհին ում է կտակել իր էլիտար բնակարանը Մոսկվայի Ֆիլիպովսկի նրբանցքում, սակայն հայտնի է, որ Պուգաչովան Իստրայի ամառանոցը նվիրել է իր թոռնիկին՝ ռուս երաժիշտ և դերասան Նիկիտա Պրեսնյակովին։ Երգչուհին նրան մեկ այլ բնակարան է նվիրել Մոսկվայի կենտրոնում։


Պուգաչովան իր հինգ սենյականոց բնակարանը Տվերսկայա փողոցում պաշտոնապես նվիրել է դստերը՝ երգչուհի Քրիստինա Օրբայկայտեին։
Բացի այդ, նշվում է, որ երգչուհին անշարժ գույք է տրամադրել նաև եղբորորդուն և նրա որդուն։

Սեպտեմբերի 1-ին լուրեր հայտնվեցին, որ Ռուսաստան ժամանած Պուգաչովան երեխաներին դպրոց է տարել։


Ալլա Պուգաչովայի Մոսկվա վերադարձի մասին հայտնի է դարձել օգոստոսի 27-ին։ Այս մասին հայտնել է երգչուհու օգնական Ելենա Չուպրավկովան։ Նրա խոսքով, արտիստը չի նախատեսում համերգներով հանդես գալ և երկրում կմնա «երկար ժամանակ»։


Ամռանը Պուգաչովան ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ ապրում էր Իսրայելում՝ հեղինակավոր, այսպես կոչված, իսրայելական Ռուբլևկայում գտնվող էլիտար առանձնատանը։

Մայիսի 17-ին Պուգաչովան հայտարարեց, որ մտադիր է աշնանը վերադառնալ Ռուսաստան։

Պատրաստեց Yelaket.am
Դիտվել է 58742անգամ
Վերջին լուրեր