06 / Սեպտեմբեր / 2022 : 14-25

Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ՊՆ


Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.): Yelaket. am-ը տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 38114անգամ
Վերջին լուրեր