06 / Սեպտեմբեր / 2022 : 15-06

Պեսկովը՝ Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին

«Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին դեռ խոսք չկա»,- «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն, սակայն դա դեռ չի քննարկվել»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Ինչ վերաբերում է Պուտին-Զելենսկի հանդիպմանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել: Միայն հանդիպելու համար հանդիպումը ոչ ոքի պետք չէ: Որպեսզի նման հանդիպումը կայանա և ընդհանրապես նման հանդիպման գաղափարը լինի օրակարգում, պետք է աշխատանք տարվի և կառուցվի համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն ամենաբարձր մակարդակով»,-ասել է Պեսկովը։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։




Դիտվել է 12101անգամ
Վերջին լուրեր