08 / Սեպտեմբեր / 2022 : 15-03
Ցանկացած կին սիրում է ուշադրության կենտրոնում լինել... Մաշա Մատվեևա
Ելակետ/Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հայտնի հաղորդավարուհի Մաշա Մատվեևան, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը ռադիոյի, հեռուստատեսության, ճանաչված լինելու և «Women's club» հումորային նախագծում ընդգրկված լինելու մասին: _Ինչու՞մն է ռադիոյի կախարդական ուժը:-Ռադիոյի կախարդական ուժը ձայնն է:Ընդ որում՝ օրվա յուրաքանչյուր ժամի այն պետք է լինի տարբերվող և յուրահատուկ:Եթե առավոտյան հանգիստ է, դանդաղ ու խաղաղ,ռադիոլսողը ամենայն հավանականությամբ նորից ցանկություն կունենա քնելու,իսկ իմ նպատակը՝ որպես ռադիոհաղորդավարուհու,հենց մարդուն արթնացնելն ու նրան պոզիտիվ էներգիա հաղորդելն է: Ոչ մի նեգատիվ, քանի որ նեգատիվն առանց այդ էլ ամենուր է, միայն այն,ինչը հետաքրքիր է, ուրախացնող, ինչի մեջ սեր ու բարություն կա:
-Հեռուստատեսությո՞ւնն է Ձեզ առավել հոգեհարազատ, թե՞ ռադիոն:
-Ես կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչն է ինձ ավելի շատ դուր գալիս: Ռադիոն իմ մանկության երազանքն է: Շատերը մանուկ հասակում երազել են հեռուստատեսության մասին, իսկ ես՝ ռադիոյի: Եվ շնորհիվ Շուշանիկ Արևշատյանի, Գոռ Գլումովի, Արամ Չախոյանի,իմ երազանքը դարձավ իրականություն:Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, եթե չլիներ «Women's club» -ի հրաշալի կազմը, հեռուստատեսությունը ինձ համար այդպես էլ կմնար երկրորդական:Ես իսկապես չեմ նայում հեռուստացույց,ընդհանրապես չեմ նայում: Այն ինձ հետաքրքիր չէ: Առաջ գոնե квн-էի նայում, հիմա դա էլ չեմ հավանում:
-Հայտնի լինելն ինձ դուր է գալիս, և եթե ինչ-որ մեկը կտա այլ պատասխան, նշանակում է հարյուր տոկոսով ստում է: Ես սիրում եմ մանուկների փայլուն աչուկները, որոնք վազում են նկարվելու,սիրում եմ հաճոյախոսություններ լսել մարդկանցից,սիրում եմ լինել շրջապատի ուշադրության կենտրոնում:Եվ ընդհանրապես,ես կին եմ, իսկ ցանկացած կին սիրում է ուշադրության կենտրոնում լինել:
_Ի՞նչը պատճառ դարձավ, որպեսզի ներգրավվեք «Women's club» հումորային նախագծում:
-«Women's club»-ի կազմում ես ընդգրկվեցի իմ արտաքինի շնորհիվ, հատկապես թմբլիկության: Չարենցը և պրոդյուսեր Վլադ Սահակյանը փնտրում էին հետաքրքիր տիպաժներ և հետաքրքիր տիպաժներից մեկը եղա ես:
_Ի՞նչ տեղ է գրավում հումորը Ձեր կյանքում:
-Ինձ թվում է՝ առանց հումորի ապրել սկզբունքորեն անհնար է: Եթե ամեն ինչին շատ լուրջ վերաբերվես, գժանոցում կհայտնվես: Ինչքան շատ է լավ հումորը, այնքան հեշտ է ապրելը, առավել ևս մեր դժվարին ժամանակներում: Բայց ինձ միայն հումորը չի օգնում: Ինձ համար շատ կարևոր է լավ երաժշտությունը: Ինձ համար լավ, ուրիշների համար՝ սարսափ, հատկապես՝Գլումովի, ով լսում է ծանր ռոք, իսկ ինձ ուզում է սպանել այն պատճառով, որ ես սիրում եմ փոփ երաժշտություն (կատակում է)...
-Հարիեթ Բիչըր Սթոու «Քեռ Թոմի խրճիթը»...
Ես շատ եմ սիրում կարդալ, ինձ թվում է՝ ես ամբողջ օրը կարող եմ կարդալ:Ես վնասել եմ տեսողությունս ծածկոցի տակ կարդալով, բայց կարդալն, իսկապես, իմ թուլությունն է: Կարդալ, կարդալ ու էլի կարդալ: Իսկ թե ինչու ես մատնանշեցի հենց այս գործը, դժվարանում եմ պատասխանել, բայց առաջինը միտքս հենց այս գիրքը եկավ: Հավանաբար այն պատճառով, որ գրքում ամեն ինչի մասին խոսվում է՝ ընկերություն, սեր, նրբություն, դավաճանություն, անարդարություն: Սա իսկապես հրաշալի վեպ է, և ընթերցողը խորասուզվելով և վերլուծելով այն, չի դառնա սրիկա, գող, մարդասպան:
-Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի կայացած տղամարդը:
-Տղամարդը պետք է պաշտպան լինի, հավանաբար սա ամենագլխավորն է:Եթե կինը տղամարդու հետ իրեն ապահով չի զգում,նշանակում է այդ տղամարդը գրոշի արժեք չունի: Այդ հարցում, երևի, իմ բախտը չի բերել,ես այդպիսի մեկին չեմ գտել: Չնայած ամեն ինչ դեռ առջևում է:
- Օնորե դը Բալզակը կարծում էր,թե ով ընդունակ է կառավարել կնոջը, նա նաև պետություն կկառավարի: Համամի՞տ եք:
-Բալզակը խելացի գրող է,հավանաբար նա ճիշտ է,բայց դա հայերի համար ասված չէ: Հայ կանայք, մեծամասամբ ենթարկվում են իրենց տղամարդուն, բայց երբեմն, երբ տեսնում ես, թե ով է այդ տղամարդը, ապշում ես: Ցավոք, հայ կինը ոչ միշտ է կարողանում գնահատել իրեն, իսկ եթե անհատը ինքն իրեն չի գնահատում, դժվար թե շրջապատը գնահատի:Այնպես որ , հարգելի հայ տղամարդիկ, այդպես պետք չէ: Իսկ հայ մայրերը թող սովորեցնեն իրենց որդիներին կնամեծարություն, դա ամենաարժեքավորն է , որ պետք է լինի տղամարդու մեջ:
-Ի՞նչն է զարդարում կնոջը:
-Կանացիությունը, խելացիությունը, ինքն իրեն ներկայացնելու կարողությունը: Բայց ես կարծում եմ, որ այս հարցին ավելի լավ կպատասխանի տղամարդը:
-Ի՞նչն է Ձեզ անսահման երջանկություն պարգևում:
-Իմ որդին, ծնողներս, ընկերներս, աշխատանքս, Հայաստանս... Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է
29822անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Խոստում տարածքների դիմա՞ց․ Ինչ փաթեթ է բանակցությունների սեղանին
Փուլային լուծման տարբերակի տրամաբանությունը մոտավորապես այսպիսինն է.
Հինգ շրջաններից դուրս են բերվում հայկական զինված ուժերը։
Դրա դիմաց հայկական կողմը ստանում է երաշխիքներ և խոստումներ առ այն, որ...
31 / Մարտ / 2020
ԱՀ նախագահական ընտրություններ. նախնական տվյալներով՝ Արայիկ Հարությունյանն առաջատար է, նրան...
06 / Մայիս / 2020
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը. Հակոբ Ճաղարյան
Ինչպե՞ս կանդրադառնա ՀՀ ավիացիոն իշխանություններին Եվրամիության սև ցուցակ գցելը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:
Մարտի վերջին հայտնի...
11 / Ապրիլ / 2020
Նա քթի վիրահատության առթիվ մեկ ամսից ավել անհետացել ու անտեր է թողել իր բաժին արդարադատությունը....
ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում գրում է.
Առողջություն մաղթելու փոխարեն...
Ա՜յ ընկերներ, արդեն հայտնի դատավոր Աննա Դանիբեկյանին առողջություն մաղթելու փոխարեն, մի գլուխ հայհոյում,...
11 / Ապրիլ / 2020
Ովքեր մտածում են, որ կարևորը կառավարիչ լինելն ա ու կան ամեն ինչի կառավարիչներ, նրանք մոլորյալներ են
Սամվել Սողոմոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ԻՍԿ ՀԻՄԱ ԵՐԵԿՎԱ ԳՐԱՌՄԱՆՍ ԵՆԹԱՏԵՔՍՏԸ
Բոլորիս պարզ է չէ, որ բժիշկը չի կարող արդյունավետ, շեշտում եմ, արդյունավետ կառավարել լեռնահանքային կամ...
09 / Ապրիլ / 2020
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը....
Կարծում եմ Փաշինյանը պետք է արձագանքի Թուրքիայի նախագահի` Հայաստանին օգնելու առաջարկությանը:
Առաջարկը կարելի է մերժել,առաջարկը կարելի է ընդունել,առաջարկին կարելի է հզոր քաղաքական հայտարարությամբ...
09 / Ապրիլ / 2020
Քոչարյանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշել է քթի վիրահատություն անել
Ներկա քաղաքական պրոցեսները և ՔԻԹԸ.
Երբ սպառվում են դատական նիստերը ձգելու բոլոր հնարավոր տարբերակները, օգնության է հասնում բժշկությունը։ Զավեշտալի է չէ՞ հնչում, բայց անհերքելի փաստ է։ Նախագահ...
09 / Ապրիլ / 2020
Վարչապետի նախկին խորհրդականը ԱԱԾ-ում հանդիպման մասին
Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀԱՆԴԻՊՈւՄ ԱԱԾ-ում
Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը:
Կարող եմ փաստել,...