12 / Սեպտեմբեր / 2022 : 16-09

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից․Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցությունների բացակայությունը կապել է Ուկրաինայի և նրան սատարող արևմտյան երկրների դիրքորոշման հետ, գրում է rbc-ru-ն։

Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն այս գործընթացի հետաձգումը Կիևի համար կդժվարացնի բանակցությունները Մոսկվայի հետ, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար ձգձգեն այս գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի մեզ հետ բանակցել»,- ասաց նա։
Լավրովը նշել է, որ մարտի վերջին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կարգավորման առաջարկներ է արել, որոնց աջակցել է Ռուսաստանը, սակայն հետագայում Կիևը հեռացել է ձեռք բերված պայմանավորվածություններից։

«Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա նրանք, ուկրաինացիները, արդեն ամեն ինչ ասել են։ Ասում են՝ բանակցություններ կարող են լինել միայն Ուկրաինայի հաղթանակից հետո։ Եվ հետո, երբ «Ռուսաստանը լքի ուկրաինական հողերը», նրանք պատրաստ կլինեն խոսել՝ մեզ պարտադրելով իրենց պայմանները»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ արևմտյան երկրներն ակտիվորեն աջակցում են Կիևի այս դիրքորոշմանը։


Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 7036անգամ
Վերջին լուրեր