12 / Սեպտեմբեր / 2022 : 17-20

Պատրիարք Կիրիլը հորդորել է աղոթել Ռուսաստանի նախագահի համար

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հավատացյալներին հորդորել է աղոթել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ պատրիարքը նման կոչով է հանդես եկել Մոսկվայի Սուրբ Դանիել վանքում մատուցված պատարագից հետո։

«Այսօր ուզում եմ նորից ասել, որ մենք ապրում ենք այս շատ դժվար ժամանակաշրջանում, և, հետևաբար, մեր աղոթքները հատկապես ուղղված են մեր պետության ղեկավարին, գերագույն գլխավոր հրամանատարին, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, ում վրա հատուկ պատասխանատվություն է դրված»,- ասել նա։


Նա նաև կոչ է արել աղոթել բոլոր զորահրամանատարների և «իշխանության մեջ գտնվողների» համար, որպեսզի Տերը պաշտպանի նրանց սխալներից և արտաքին սպառնալիքներից։

Բացի այդ, պատրիարքը նշել է, որ Ռուսաստանն իսկապես անկախ պետություններից մեկն է և ասել է, որ այն ունի «հատուկ պատմական ուղի»։

Պատրաստեց Yelaket.am-ը


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 14845անգամ
Վերջին լուրեր