13 / Սեպտեմբեր / 2022 : 01-10
Բանակում զինվոր ունեցող սիրելի հայրեր ու մայրեր, խնդրում եմ, ձեր սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Telegram, Odnoklassniki կամ այլ տեղ, մի դրեք ձեր զինվոր որդիների լուսանկարները։
Բանակում զինվոր ունեցող սիրելի հայրեր ու մայրեր, խնդրում եմ, ձեր սոցիալական ցանցերում՝ Facebook, Instagram, Telegram, Odnoklassniki կամ այլ տեղ, մի դրեք ձեր զինվոր որդիների լուսանկարները։
Ես հասկանում եմ, որ դուք հպարտ եք ձեր զավակներով, բայց այդ հպարտությունը մի դարձրեք դանակ ձեր որդիների թիկունքում խրելու համար։ Թշնամին հատ-հատ ֆիքսում է զինվորների լուսանկարները և հերթով աշխատում նրանց ուղղությամբ։
Թշնամին փորձում է նախ գտնել նրանց ու այլ անվան տակ թակարդը գցել, մղել չգիտակցված դավաճանության, եթե չի ստացվում, փորձում են սպանել։
Պարտադիր չէ, որ ձեր որդիների բանակային լուսանկարները բոլորը տեսնեն։ Խնայեք ձեր որդիներին, զենք մի տվեք թշնամու ձեռքը։
Գրել է Նաիրի Հոխիկյանը։
Դիտվել է 1945597անգամ
Վերջին լուրեր