13 / Սեպտեմբեր / 2022 : 11-44

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է արել իր քաղաքացիներին


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացում է արել իր քաղաքացիներին՝ հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած հարձակման առնչությամբ:

«Կռիվ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հայտնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ հարձակումների մասին Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում: Հաղորդվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Խուսափեք այս տարածքներից և հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին:


ԱՄՆ դեսպանատունը կշարունակի ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն։

Գործողություններ, որոնք պետք է ձեռնարկվեն՝

Խուսափեք տարածքից,
տեղյակ եղեք ձեր շրջապատից,

դիտեք տեղական լրատվամիջոցները թարմացումների համար,

հետևեք դեսպանատանը Facebook-ում և Twitter-ում», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում:


Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։
Դիտվել է 242935անգամ
Վերջին լուրեր