Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 08-58

Պուտինը ներկայացրել է սահմանային իրադրությունը. ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան՝ Զասի գլխավորությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում, որը հրավիրվել է ըստ Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի ռազմական հարձակման մասին դիմումի, տեղեկացրել է գործընկերներին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առկա իրավիճակի մասին։

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Հավաքական անվտանգության խորհրդի անդամներին ռուսական կողմի լրացուցիչ գործնական քայլերի մասին, որոնք ուղղված են լարվածության թուլացմանը», - հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը։

Նիստի արդյունքներով որոշվել է, որ ՀԱՊԿ-ն առաքելություն կուղարկի Հայաստան, որը կգլխավորի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:


Նշվում է, որ առաքելության հիմնական խնդիրը լինելու է Ադրբեջանի հետ հակամարտության գոտում իրադրության գնահատումը, պետությունների ղեկավարների համար զեկույցի նախապատրաստումը և դեէսկալացիայի շուրջ առաջարկների մշակումը։

Առաքելության կազմում ընդգրկված են լինելու ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներ։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ, որը մշտապես մոնիթորինգի կենթարկի իրադրությունն իր պատասխանատվության գոտում։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստն ընթացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ, անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:


Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռասուլզոդան, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Նիստում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ու ՀԱՊԿ հետագա քայլերը: Ընդունված որոշումների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես կգա ՀԱՊԿ քարտուղարությունը:

Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի այս նիստը հերթականը չէր, այն օպերատիվ կերպով գումարվել էր Հայաստանի Հանրապետության խնդրանքով և դիմումի հիման վրա՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին տեղի ունեցած սրացման հետ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության սրումը շարունակվում է երեքշաբթի գիշերվանից, ագրեսիվ հարձակումը նախաձեռնել է ադրբեջանական կողմը՝ իր զինված ուժերի կողմից թիրախավորելով հայկական սահմանային գյուղերը, քաղաքացիական բնակավայրերն ու մարտական դիրքերը:

Ադրբեջանական կողմը կիրառում է հարվածային և հրետանային միջոցներ, ԱԹՍ-ներ: Երկու կողմերում էլ կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ:


Կարդացեք նաև

Վերին Շորժայի ուղղությամբ կրակոցներ չկան, հեռվից հրետանու ձայներ են լսվել

«ՀԱՊԿ մեխանիզմներն ի վիճակի են զսպել ագրեսորին». Կայացել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22145անգամ
Վերջին լուրեր