14 / Սեպտեմբեր / 2022 : 09-35

Ինչպես է անցել գիշերը. նոր տեղեկություններ


Գիշերը Գեղարքունիքի մարզի Կութ և Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրերի ուղղությամբ հանգիստ է անցել, այս պահին էլ կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասացին վարչական ղեկավարներ Գրիգորի Ավագյանն ու Խաչատուր Բաղդասարյանը։
Նրանք ասացին, որ գիշերը մի քանի կրակոց է եղել բնակավայրերի ուղղությամբ։Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բանակավայրի ուղղությամբ իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը։
«Հեռվից ժամը 7:00-ի կողմերը հրետանու ձայներ էին լսվում, Ջերմուկի կողմերից էր ոնց որ, մեզ մոտ հանգիստ է», — ասաց Երանոսյանը։Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»:
Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ գիշերը հանգիստ է եղել, կրակոցներ չկան։ Այս մասին 24News-ին ասաց Սոթքի վարչական ղեկավար Սեւակ Խաչատրյանը։«Հեռվից լսվում է հրետանու ձայնը, բայց մեր ուղղությամբ չեն կրակոցները», — ասաց Խաչատրյանը։Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 13-ի ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։«Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, և թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ինտենսիվությունը զգալիորեն թուլացել է։Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում է ամբողջ ծավալով կատարել իր առջև դրված մարտական խնդիրները՝ անհրաժեշտ հակազդեցություն ցուցաբերելով հակառակորդին»։
Դիտվել է 146366անգամ
Վերջին լուրեր