Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 10-16

Ցավոք, առանց խափանումների չստացվեց. ՌԴ ԱԳՆ


Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը գտնվում է սկզբնական փուլում, եւ Մոսկվան ցավում է, որ այն առանց խափանումների չի ընթանում, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Քանի որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը սկզբնական փուլում է, մեր խնդիրն է ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմաններն աշխատանքի առավելագույն արդյունավետության ապահովման, սահմանային գոտում կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելու համար՝ առանց այս գործընթացին արտաքին միջամտության, խուսափել քաղաքականացումից եւ սրացումներից երկու կողմերի համար այդքան զգայուն սահմանային հարցերում։ Ցավոք, առանց խափանումների չստացվեց։ Սեպտեմբերի 13-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը կտրուկ սրվեց»,- ասել է Գոնչարը։Նա հիշեցրել է, որ ՌԴ ԱԳՆ-ն կողմերին կոչ է արել զերծ մնալ հետագա էսկալացումից, զսպվածություն ցուցաբերել եւ խստորեն հետեւել հրադադարի ռեժիմին։
Դիտվել է 93847անգամ
Վերջին լուրեր