Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
14 / Սեպտեմբեր / 2022 : 17-22

Հայտնի է, թե որքան տարածք է գրավել Ադրբեջանը Գեղարքունիքում


«Հայկական ալիք»-ին հաջողվել է բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում վերհանել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրը Գեղարքունիքի մարզում թշնամական առաջխաղացման ուղղություններն ու խորությունը։


Այսպես՝ Ախպրաձորի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 4.5 կմ՝ հասնելով Խորափոր լեռանը (2906.5 մ) և հայտնվելով Ախպրաձոր բնակավայրից շուրջ 4.5 կմ հեռավորության վրա։

Վերին Շորժայի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 8 կմ՝ հասնելով Ճերմակաքար (2747.8 մ), Ուխտասար (2851 մ) և 2484 մ նիշով անանուն բարձունքներին և հայտնվելով Վերին Շորժա բնակավայրից շուրջ 700 մ հեռավորության վրա։

Նորաբակի ուղղությամբ թշնամին ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքում առաջացել է շուրջ 7 կմ՝ հասնելով 2338.6 մ նիշով անանուն բարձունքին և հայտնվելով Նորաբակ բնակավայրից շուրջ 2 կմ հեռավորության վրա։

Հաշվի առնելով դեռևս 2021 թ․-ին այս ուղղությամբ Ադրրբեջանի գրաված հայկական հողերի մակերեսը՝ ընդհանուր առմամբ թշնամին այդ ուղղությամբ գրավել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված համարվող տարածքի շուրջ 150 կմ²-ը, որ նույնն է թե՝ 15000 հեկտար։
Դիտվել է 862951անգամ
Վերջին լուրեր