14 / Սեպտեմբեր / 2022 : 18-52

Իրադրությունը սահմանին շարունակում է լարված մնալ․ ՊՆ նոր հայտարարությունը

Ժամը 18։00–ի դրությամբ սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ–ն։

Ժամը 15։00–17։00–ի հատվածում Սոթքից մինչև Գորիս՝ ամբողջ սահմանագծով թշնամին շարունակել է ինտենսիվ հրթիռահրետանային հարվածները, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև խաղաղ բնակավայրերը, լայնորեն կիրառվել են հարվածային ԱԹՍ–ներ։ 16։40–ի սահմաններում հրթիռահրետանային հարվածներ են հասցվել Սոթքի ուղղությամբ տեղակայված զորամասին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, այս պահին այն մարվել է։

Ժամը 17։00–ից նշված ուղղությամբ թշնամու հրթիռահրետանային հարվածների ինտեսիվությունը թուլացել է։

Ավելի մանրամասն տեսանյութում ստորև

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 53053անգամ
Վերջին լուրեր