15 / Սեպտեմբեր / 2022 : 08-47

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ-ն հայտնել էր, որ երեկ սեպտեմբերի 14-ի Ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 16984անգամ
Վերջին լուրեր