15 / Սեպտեմբեր / 2022 : 10-01

Ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով նախօրեին Նորավանում խաղաղ բնակիչ է զոհվել

Սյունիքի մարզի Նորավան համայնքում սեպտեմբերի 14–ին ադրբեջանական կողմի կրակոցի հետեւանքով խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի վարչական ղեկավար Սլավիկ Պապյանը։

«Զոհված բնակիչը Գեւորգ Հայրապետյանն է, ծնված 1994 թվականին։ Նա կեսօրից հետո գնացել էր անասունների հետեւից, երբ դեպքը պատահել է»,– նշեց Պապյանը։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 105 զոհ։ Վիրավորվել է 6 քաղաքացիական անձ։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26385անգամ
Վերջին լուրեր