15 / Սեպտեմբեր / 2022 : 10-32

Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Զելենսկու մամուլի քարտուղար Նիկիֆորովը հայտարարել է Կիևում նախագահական ավտոշարասյան վթարի մասին, գրում է ՌիաՆովոստին։

«Կիևում Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել»,- սոցցանցերում հայտնել է նրա մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։-

Մամուլի քարտուղարի խոսքով՝ մարդատար մեքենան բախվել է Զելենսկու մեքենային և նրա ավտոշարասյան մեքենաներին։

Մեքենայի վարորդին շտապօգնության մեքենան տեղափոխել է. Ինքը՝ Զելենսկին, լուրջ վնասվածքներ չի ստացել, ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները։

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 26803անգամ
Վերջին լուրեր