Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2022 : 12-45

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա: Կազմակերպությունը հուսով է, որ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կլուծվի: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը։


«Եկեք առաջ չընկնենք, միայն ուզում եմ ասել, որ սեպտեմբերի 13-ին մեր պետությունների ղեկավարները միաձայն հայտարարեցին, որ այս խնդիրը, որն այսօր առկա է Հայաստանի և Ադրբեջանի միջև, պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասել է նա՝ հավելելով, որ ռազմական ուժի կիրառման մասին այն էլ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո’չ սեպտեմբերի 13-ին, ո’չ երեկ, ո’չ այսօր խոսք չի գնում:

Նա նաև հույս է հայտնել, որ նման սցենարի մասին խոսք չի էլ գնա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 63028անգամ
Վերջին լուրեր