15 / Սեպտեմբեր / 2022 : 14-07

Ուկրաինացի երգիչը չեղարկել է մենահամերգը Բաքվում՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի պատճառով

Ուկրաինացի հայտնի երգիչ Մաքս Բարսկիխը, ով դեկտեմբերի 10-ին մենահամերգ էր նախատեսել Բաքվում, չեղարկել է իր ելույթը։

«Որոշել ենք չեղարկել Ադրբեջանում կայանալիք համերգը։ Ցանկացած երկիր, որն ինքն իրեն ագրեսիա է թույլ տալիս այլ պետության դեմ, իմ համերգների համար հարմար վայր չէ»,- գրել է արտիստը։
Նշենք, որ Ուկրաինացի երգիչ Մաքս Բարսկիխն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին։ Նա ինստագրամյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ Հայաստանի դրոշի վրա «Ուշադրություն» գրությամբ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 43712անգամ
Վերջին լուրեր