16 / Սեպտեմբեր / 2022 : 10-05

Ներքին Հանդի տարածքում տեղի է ունեցել գերիների փոխանակում․ հայկական կողմին է փոխանցվել 2 գերի

ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ փրկարարը, ում հետ կապը կորել էր Սյունիքի մարզի Ներքին Հանդ կոչվող գյուղի տարածքում, գտնվել է։

«Հայտնում եմ, որ ԱԻՆ ծառայակցի հետ ամեն ինչ կարգին է, արդեն գտնվում է իր մյուս գործընկերների մոտ` իր առջև դրված խնդիրը կատարած»,- գրել է Հայկ Կոստանյանը։

Հիշեցնենք՝ որ երեկ առաջ ԱԻՆ խոսնակը հայտնել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու․խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Նշենք, նաև, որ երեկ ուշ երեկոյան Aravot.am-ը հրապարակում էր արել, որում ասվում էր․

«Aravot.am-ի տեղեկություններով, բանակցությունների արդյունքում, քիչ առաջ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի ունեցավ գերիների փոխանակում։ Ըստ մեր աղբյուրի, ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցած երկու գերիներից մեկը, այսօր սեպտեմբերի 15-ին զոհերի դիերը հանելու նպատակով Ներքին Հանդի տարածք գնացած ԱԻՆ աշխատակիցն է եղել։ Բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ–ի եւ ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարան համայնքապետ Մանվել Փարամազյանը։

Ադրբեջանական կողմին է հանձնվել Ներքին Հանդում այսօր գերի ընկած ադրբեջանցին։


Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետը սեպտեմբերի 13-ից սահմանային գոտում է եւ համակարգում է աշխատանքները։ Մանվել Փարամազյանը իր կամավորական ջոկատով նույնպես Ներքին Հանդի տարածաշրջանում է։

Հիշեցնենք, որ ԱԻՆ խոսնակը նշել էր, որ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել»,- գրել է Aravot.am-ը։
Կարդացեք նաև՝

Ներքին Հանդի ուղղությամբ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ (Տեսանյութ)

ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 33735անգամ
Վերջին լուրեր