Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Սեպտեմբեր / 2022 : 12-05

Քննարկել ենք ռազմական դրություն մտցնելու նպատակահարմությունը․ Փաշինյան



Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաեւ կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը:

Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի:

Առավելեւս մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև՝

Պաշտպանության նախարարը սահմանի իրավիճակի մասին

«Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված»․ Տեղի է ունեցել Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցը

Շարունակելու եմ անձամբ զբաղվել հայ-ադրբեջանական խնդրով. ԱՄՆ պետքարտուղար

Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն

Ներքին Հանդի ուղղությամբ գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչ (Տեսանյութ)

ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 202380անգամ
Վերջին լուրեր