16 / Սեպտեմբեր / 2022 : 19-18

Ծայրահեղ մտահոգիչ է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութի տարածումը. ՄԻՊ


Մարդու իրավունքների պաշտպանի կոչը

Հայկական մամուլի միջոցներով և սոցիալական ցանցերով ակտիվ տարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը, որը ծայրահեղ ցինիզմով արվել է այդ ծանր հանցանքը ենթադրաբար կատարած ադրբեջանցի զինծառայողի կողմից։

Այդ տեսանյութը, զինծառայողի սեռն ու էթնիկ պատկանելիությունը թիրախավորելով ու արատավորելով, ակտիվ տարածվում է ադրբեջանական մեդիա տիրույթներում՝ առաջացնելով ադրբեջանցի օգտատերերի «հիացմունքն ու գովեստը»։ Ադրբեջանական մեդիա տիրույթի դեպքում սա իհարկե ունի իր ակնհայտ բացատրությունը՝ էթնիկ հայի նկատմամբ ծայրահեղ ատելությունը, որը գեներացվել ու սնուցվում է ի թիվս այլնի նման ագրեսիվ հարձակումներով ու տասնամյակների համակարգային քաղաքականությամբ։

Մյուս կողմից ծայրահեղ մտահոգիչ եմ համարում հայկական մեդիա տիրույթում ու սոցիալական ցանցերում այդ տեսանյութի տարածումը լրագրողների ու օգտատերերի կողմից։ Կին զինծառայողն ու նրա ընտանիքի անդամներն ունեն չթիրախավորման ու անօտարելի արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք՝ որպես յուրաքանչյուրիս իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք։

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս արարքները փաստագրված ու վերլուծված են մեր կողմից, ներկայացվում են միջազգային մասնագիտացված կազմակերպություններին, բացի այդ, նշված նյութերը նաև մեր իրավապահ մարմինների քննության առարկան են։

Կոչ եմ անում լրագրողներին, տարբեր սոցիալական ցանցերի օգտատերերին հեռացնել իրենց հրապարակումներից, էջերից, հարթակներից համանման տեսանյութերը։ Հարգե՛ք մեր զոհված զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների արժանապատվությունը։ Մի՛ օգնեք ադրբեջանական ատելության քարոզչամեքենային։

Խոնարհում մեր տղամարդ ու կին հերոսներին:

Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյան
Կարդացեք նաև՝

Թշնամին բավական մեծ զորքի կուտակում ունի Նախիջևանում՝ սպառնալով հատկապես Երասխի և Սիսիանի հատվածներին

«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին

Որևէ մարտական գործողություն չի իրականացվում․ Արարատ համայնք

Նրանց 10-12 հոգանոց ջոկատը կտրված գտնվում է բլրի գագաթին, շրջափակման մեջ. եթե սնուցում չլինի, դուրս են գալու. Ասրյան

Հակառակորդը 1-2 կմ մխրճվել է Ներքին Հանդի, կես կմ Իշխանասարի, առավելություն է ձեռք բերել Շորժայի ուղղությամբ. ԳՇ պետ

Այսօր դիտարկել ենք, որ հակառակորդի 50-60 հոգանոց խումբը հետ է քաշվել դեպի պետական սահման. ԳՇ ՊԵՏ

Պարոն Ասրյան, ադրբեջանցիների վայրագության կադրերը նիկոլի ուսապարկերին ու գռզոյին ցույց տվեք, թե ինչ ա սպասվում իրենց Հայաստանը վերջնականապես խուրդելուց հետո






Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են. Զախարովա







ԱԻՆ փրկարարները մեկնել են Ներքին Հանդի տարածք դիեր վերադարձնելու, նրանցից մեկի հետ կապը կորել է. ԱԻՆ շ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին խոսք չկա․ ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար

Իրադրությունը սահմանին․Պաշտպանության նախարարության նոր հաղորդագրությունը

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ադրբեջանը հարձակում է ծրագրում նաև Նախիջևանի ուղղությամբ

Թշնամին ժամանակավոր դադարն իր օգտին է ծառայեցնում. մարտավարության փոփոխություն է մտցնելու. Ռազմական փորձագետ


Հրադադարի պայմանավորվածության հարցում մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-ն. Ալեն Սիմոնյան



Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 332894անգամ
Վերջին լուրեր