16 / Սեպտեմբեր / 2022 : 20-17

Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը. Պուտինը՝ Ալիևին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:

«Մեզ բոլորիս անհանգստացնում է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացումը: Մենք դրա մասին խոսել ենք: Երեկ խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ես ձեզ դրա մասին տեղեկացրել եմ: Լավ է, որ համակարգված ջանքերով հաջողվել է սրացումը դադարեցնել, բայց, ինչպես հասկանում եմ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ուրախ եմ, որ հանդիպում եմ ձեզ հետ և հնարավորություն ունեմ խոսելու այդ բոլոր հարցերի շուրջ»,- Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Ալիևի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 57681անգամ
Վերջին լուրեր