Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Սեպտեմբեր / 2022 : 09-30

Եթե Ռուսաստանն այս պահին չի կարողանում որևէ բան անել, ապա թող մեզ ասի, ոչ թե իմիտացիա անի, ինչո՞ւ չի ասում․Ալեն Սիմոնյան

Եթե Ռուսաստանը այս պահին չի կարողում որևէ բան անել, ապա թող մեզ ասի, ոչ թե իմիտացիա անի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով հաղորդավարի դիտարկմանը, որ ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել, որ նույնիսկ այս վիճակում շարունակվում են խաղաղության բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։

«Իսկ ինչո՞ւ է այս վիճակը։ Իսկ ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը»,– հարցադրում արեց Ալեն Սիմոնյանը, որին ի պատասխան հաղորդավարն ասաց, որ Ուկրաինայում պատերազմ է, և Ռուսաստանը լավ վիճակում չէ և չի կարողանում դիմադրել։



«Է ասեք մեզ, ասեք մեզ դրա մասին։ Ինչո՞ւ չեք ասում դրա մասին։ Ասեք՝ գիտեք ինչ, հիմա չենք կարողանում որևէ բան անել, բայց իմիտացիա կամ այս վիճակում մեզ թողնելը ․․․ Ներողություն եմ խնդրում, բայց մենք այդ ռեսուրսը չունենք։ Մենք փոքր՝ երեք միլիոնանոց երկիր ենք և մեզ համար ամեն մետրը ․․․ այդ Ռուսաստանն է, որ շատ մեծ տարածքներ ունի, և մեզ համար ամեն մետրը արյան և պատմության ամենաբարձր գինն ունի։ Այո՛, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, քննարկվում են, և ես մեծ հույս ունեմ, այդ խաղաղության պայմանագիրը մոտ ապագայում մենք կկարողանանք իրագործել»,– ասաց նա։


Դիտարկմանը, որ Ռուսաստանը Հայաստանին չի աջակցում, քանի որ չի սիրում այս իշխանություններին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ եթե անվտանգության գինը իրենց հեռանալն է, ապա թող բաց խոսեն այդ մասին։ «Թող բաց ասեն, մենք հենց հիմա հեռանանք։ Ընդհանրապես քննարկելու հարց չի։ Դա կեղծ ինչ–որ հնարած բան է։ Այո, մենք իշխանություն ենք, որը Բրյուսելից, Մոսկվայից, Վաշինգտոնից «դաբրո» ստանալու չունի։ Մեր «դաբրոն» ՀՀ ժողովուրդն է՝ Մեղրիից մինչև ամենավերջին կետը։ Այո՛, մեր ժողովուրդն է մեզ ընտրել, և մեր իշխանությունը «դաբրոն» մեր ժողովրդից է ստանում։ Սիրելու կամ չսիրելու բան չկա։ Կան շահեր»,– ասաց նա։

«Արդյո՞ք Արցախի 2020թ․ պատերազմը կապ ուներ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություների հետ։ Այո՛, կապ ուներ։ Արդյո՞ք Արցախի պատերազմը կապ ուներ Ուկրաինայում գալիք ռազմական գործողությունների հետ։ Այո՛, կապ ուներ։ Եվ դա մի «փազլի» տարբեր կտորներն են։ Չի կարող երկրորդ կարծիք լինել, եկեք մենք մեզ չխաբենք, թե մեկին սիրում է, մյուսին չի սիրում»,– ասաց նա։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև



Դիտվել է 156653անգամ
Վերջին լուրեր