20 / Սեպտեմբեր / 2022 : 14-33

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար․ Պուտին

ՀԱՊԿ-ն միջոցներ է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար։ Այս մասին ասել է Պուտինը օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել՝ Երեւանին եւ Բաքվին պահպանել հրադադարի ռեժիմը եւ հետեւել եռակողմ հայտարարություններին:



«Նշեմ, որ կազմակերպության գծով միջոցներ են ձեռնարկվում հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման հետ կապված։ Դիմակայության գիծ է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ։ Նրան հանձնարարվել է դրության ուսումնասիրման արդյունքների հիման վրա պատրաստել առաջարկներ Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնելու համար»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
«Մենք կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, անշեղորեն հետեւել հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարություններին»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ պետք է ելնել այն բանից, որ լուծման բանալին պրոֆեսիոնալ, համատեղ աշխատանքն է՝ հայ-ադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում, Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ։
Ավելի վաղ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջապահ խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։

Կարդացեք նաև


«Այդ հույսն այլևս չկա». Արմեն Գրիգորյանը` ՀԱՊԿ մեխանիզմները գործարկելու մասին
Դիտվել է 25024անգամ
Վերջին լուրեր