Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2022 : 10-38

Պուտինը մոբիլիզացիա է հայտարարել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղում ուկրաինական տարածքներում հանրաքվեի անցկացման առթիվ։ ՌԴ ղեկավարը հայտնել է նաև, որ մասնակի մոբիլիզացիա է իրականացվելու։

«Ռուսաստանի պաշտպանության, նրա ինքնիշխանության և ամբողջականության պաշտպանության համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացման առաջարկը», – ասել է Պուտինը։


Նրա խոսքով, հրամանագիրն արդեն ստորագրված է, և մոբիլիզիացիան մեկնարկելու է սեպտեմբերի 21-ին։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, զորակոչի են ենթակա միայն պահեստազորում հաշվառվածները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը:

Պուտինը նշել է, որ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:

Կարդացեք նաև՝

Ուկրաինան կլուծի՛ Ռուսաստանի հարցը․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 88267անգամ
Վերջին լուրեր