Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Սեպտեմբեր / 2022 : 11-16

Պուտինը հանդես է գալիս ուղերձով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է գալիս ուղերձով։ Թեման Դոնբասյան իրավիճակն է ու հատուկ ռազմական գործողությունը։

Հիշեցնենք, որ Դոնբասյան երկու ինքնահռչակ հանրապետությունները, Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերը սեպտեմբերի 23-27-ին անցկացնելու են հանրաքվե՝ Ռուսաստանի կազմի մեջ ներառվելու համար։


Պուտինը ասել է, որ Ռուսաստանում հայտարարվում է մասնակի մոբիլիզացիա։

Միաժամանակ հանձնարարել է կառավարությանը ամենակարճ ժամկետներում սահմանել Դոնբասյան աշխարհազորային ուժերի կարգավիճակը։


Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանն աջակցում է հանրաքվեին եւ կանի ամեն բան, որպեսզի այդ երկրամասերում անցկացվեն հանրաքվեները։

*Ռուսաստանում մոբիլիզացիոն միջոցառումները կսկսվեն սեպտեմբերի 21-ից։ Մասնակի մոբիլիզացիայի մասին հրամանագիրը արդեն ստորագրված է։ Մոբիլիզացիան կտարածվի նրանց վրա, ովքեր գտնվում են պահեստազորում։


*Մոբիլիզացիայի ժամանակ զորակոչվածները կանցնեն համապատասխան լրացուցիչ պատրաստություն՝ ըստ ռազմական հատուկ գործողության փորձի։
Կարդացեք նաև՝





Այլ նորություներ կարդացեք՝ Yelaket.am կայքում


Դիտվել է 189972անգամ
Վերջին լուրեր