21 / Սեպտեմբեր / 2022 : 12-06

Երբ կհրապարակվեն զոհված զինծառայողների անունները

Այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը խոսելով զոհերի անվանացուցակների մասին՝ նշեց, որ անվանացուցակները հրապարակվելու են, բայց վերջնական ճշգրտումից հետո:

«Պաշտպանության նախարարությունը երբեք չի ասել, որ չի հրապարակելու: Մենք ասել ենք, որ առաջնորդվում ենք միայն ճշգրիտ, անսխալական տեղեկատվությամբ:

Բոլոր անվանացուցակները հրապարակվելու են միայն վերջնական ճշգրտումից հետո»,- ասաց նա:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36079անգամ
Վերջին լուրեր