Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2022 : 09-09

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր մեկը, ում հանդեպ դուք անտարբեր չեք, կարող է փչացնել ձեր տրամադրությունը: Միգուցե հետո նա ամաչի դրա համար եւ ամեն ինչ անի, որ ներեք իրեն, սակայն դա ոչինչ չի փոխի: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ անձնական կյանքում միայն ուրախ պահեր չեն լինում:

ՑԼԵՐ

Հիշեք ձեր առաջին ժամադրությունը: Ամեն ինչ այնքան ռոմանտիկ էր, հեքիաթային... Աշխատեք այսօր վերականգնել այդ զգացմունքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք զերծ պահել սիրելիին ինչ-որ տհաճ բաներից: Դա այդքան էլ հեշտ չի լինի, որքան ձեզ թվում է, սակայն եթե դուք լավագույնս դրսեւորեք ձեզ, ապա ամեն ինչ կստացվի:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի հասկանալ եւ ներել ձեր սիրելիին: Ձեր շփման միակ միջոցն այսօր կլինեն բաղավոցներն ու հիստերիան, որի արդյունավետությունը հավասար կլինի զրոյի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելիին կարելի է վստահել, ընդ որում` նույնիսկ ավելի շատ, քան դուք հնարավոր էիք համարում:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելիին հետաքրքիր կլինի պարզել ձեր պահվածքի պատճառները: Եվ եթե անգամ յուրահատուկ պատճառ չլինի, իսկ ձեր պահվածքն առանձնապես չտարբերվի սովորականից, աստղերը խորհուրդ են տալիս ինչ-որ բան հորինել: Հակառակ դեպքում` նա կկասկածի ձեզ ոչ անկեղծ լինելու մեջ:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ ձեր սիրելին այնքան լուրջ տեղ ունի ձեր կյանքում, որ առանց նրա ձեր կյանքը կյանքի նման չէ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ ձեզ շատ կօգնի կենդանի բնությունը: Աշխատեք ամբողջ օրվա ընթացքում ամեն բան անել, որպեսզի ձեր կողքին ընտանի կենդանի կամ բույս լինի: Այդ կերպ ձեզ ավելի հեշտ կլինի լուծել խնդիրները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեզ կթվա, թե ձեր սիրելին դիտմամբ ցանկանում է վնասել ձեզ: Միակ բանը, որը կարող եք անել, այդ մասին ուղիղ նրան հարցնելն է:



ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Այսօր դուք պետք է թուլանաք եւ վստահեք ճակատագրի հոսանքին: Այն կտանի ձեզ այնտեղ, ուր ճիշտ կհամարի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Օրն արժե նվիրել սիրելիի համար նվեր գնելուն, քանի որ հենց այսօր կհասկանաք, թե ինչ է նրան անհրաժեշտ կամ ինչը նրա ստով կլինի:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեզ հետ շփման ժամանակ հեշտ չի լինի ձեր սիրելիին, քանի որ դուք բավականին անկանխատեսելի կլինեք եւ տրամադրված չեք լինի ուրախ շփման:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 91442անգամ
Վերջին լուրեր