Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Սեպտեմբեր / 2022 : 11-31

Ռուսաստանից Երեւան չվերթն իրականացնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել

Նիժնի Նովգորոդ–Երևան չվերթի ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Սամարայի «Կուրումոչ» օդանավակայանում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունից։

«Սեպտեմբերի 21-ին ժամը 13։35-ի չվերթը, որը Նիժնի Նովգորոդից Երևան էր ուղևորվում, Սամարայում հարկադիր վայրէջք է կատարել ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով»,– ասել է գործակալության զրուցակիցը։


Մամուլի ծառայության տվյալով` ցամաքում սպասել են վերակենդանացման և շտապօգնության մեքենաները։ Բժիշկները բարձրացել են ինքնաթիռի սրահ, սակայն ուղևորն արդեն մահացած է եղել։


Կարդացեք նաև՝


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 50072անգամ
Վերջին լուրեր