Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Սեպտեմբեր / 2022 : 09-12

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Ձեր համբերության բաժակը լցվել է: Դուք պատրաստ եք հեռանալ եւ դուռը փակել ձեր ետեւից: Եթե իրոք բաժանում եք ցանկանում, ուրեմն դա հենց այսօր էլ արեք,իսկ եթե սա հերթական բարկության նոպան է, ապա մի շտապեք կտրուկ գործողություններ ձեռնարկել:

ՑԼԵՐ

Այսօր դուք շատ չարացած կլինեք: Ձեր բարկությունը կզարմացնի ոչ միայն ձեր ընկերներին, այլեւ ձեզ: Իսկ դրա պատճառ է հանդիսացել ընկերների անձնական կյանքի մասին մանրամասներ լսելը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս սիրելիի հետ տեղափոխվել մանկություն: Վազեք, թռչկոտեք… մի խոսքով` արեք այն, ինչ անում էիք մանուկ ժամանակ:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ փոքրիկ նվեր կմատուցի: Սակայն դրա չափսերը կարեւոր չեն, կարեւորը նշանակությունն է եւ այն, որ նա ձեզ ի սրտե ցանկացել է երջանկացնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր աստղերը չեն խոստանում, որ կհանդիպեք որեւէ արքայազնի կամ արքայադստեր: Սակայն դա չի նշանակում, որ արտաքինի մասին պետք է մոռանաք: Միգուցե, հենց ձեր հաշվով աստղերը սխալվել են:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք կհասկանաք, որ չեք կարող սիրելիին ամբողջ ճշմարտությունը պատմել: Ինչեւէ, աշխատեք գոնե այնպես անել, որ նա չկռահի, որ ինչ-որ բաներ եք թաքցնում իրենից:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին դժվար ընտրություն կկատարի իր եւ ձեր շրջապատի միջեւ: Նա ամեն ինչ կանի, որ արդյունքում չնեղացնի ոչ իր, ոչ էլ ձեր ընկերներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Աշխատեք այսօր առանց ավելորդ հարցերի եւ պատասխանների հասկանալ ձեր սիրելիին: Դուք նրան բոլորից լավ եք ճանաչում, ուրեմն հենց դուք կկարողանաք նրան օգնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա որեւիցե խենթություն գործել հանուն սիրո: Հենց այսօր դուք ձեզ սիրավեպի հերոս կզգաք, որի համար պատրաստ են անգամ ամբողջ աշխարհը ոտքի տակ դնել:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին իր միտքը մի քանի անգամ կկրկնի, քանի որ դա նրա համար շատ կարեւոր կլինի, իսկ ձեզ համար ոչ: Աշխատեք այնպես անել, որ նա շատ չնյարդայնանա, իսկ դուք էլ նրա պատճառով չնյարդայնանաք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր դուք կզգաք, որ ձեր սիրելին ձեզ այնքան էլ շատ չի հարգում: Այդ դեպքում, միգուցե, նա չէ ձեր սիրավեպի հերոսը: Փորձեք հասկանալ, թե ինչպիսին են նրա իրական նպատակները: Միայն դրանից հետո կկարողանք վերջնական որոշում կայացնել:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեզ առանց խոսքերի կհասկանա, ինչը ձեզ հաճելիորեն կզարմացնի: Այնպես որ` եթե հանկարծ զգաք, որ ինչ-որ հարցի չեք կարողանում պատասխանել, վստահ պետք է դիմեք նրա օգնությանը: Նա գտնի ճիշտ լուծումը:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 134245անգամ
Վերջին լուրեր