Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մայիս / 2020 : 09-33

Արծրուն Հովհաննիսյանի գրառումը

ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՊՆ N զորամասի նախկին զինծառայող, ավագ Մխիթար Ալումյանի գործողություններին: Հովհաննիսյանը մասնավորապես գրել է․

«Մխիթար Ալումյանը նորից թատրոններ է տալիս Պաշտպանության նախարարության մոտ: Երբ իրենց ուղեկցող լրագրողները հոգնում են, նա որոշ ժամանակ հետո գտնում է ուրիշներին, որոնց պատմում է իր հեքիաթները, ներկայացնում իր կեղտոտ ստերը:

Մի քանի անգամ իրեն նաև իմ և լրագրողների ներկայությամբ ապացուցել են, որ ոչ մի պարտք պետությունը իր հանդեպ չի կարող ունենալ, որ ոչ մի անգամ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չէր կարող իրեն խոստանալ որ բնակարան կհատկացնի կամ ինչ որ այլ բան:

Ես երկար չեմ գրի այստեղ այն մասին թե ինչեր է ստել Ալումյանը շատերի մասին, նաև իմ մասին: Միայն խորհուրդ կտամ իր հարցով զբաղվող լրագրողներին և այլ անձանց.

Նախ Ալումյանի պատմած հեքիաթների հիման վրա չկատարել չհիմնավորված եզրակացություններ և առավել ևս դրանց հիման վրա չանցնել սահմանները խոսելով Երկրի և ԶՈւ-երի ղեկավարության մասին:
Հետո Ալումյանին հարցնել թե կոնկրետ Ապրիլյանի ժամանակ որ հատվածում է եղել և ինչ մարտական խնդիր է կատարել:

Դիտվել է 31383անգամ
Վերջին լուրեր