Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Սեպտեմբեր / 2022 : 09-12

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր չարժե բարդացնել այն, ինչ կատարվում է ձեզ հետ եւ ում մասին դուք երազում եք գիշերները: Օրը դրդում է ծանր մտորումների, եւ լավ կլիներ, որ ինքներդ ձեզ դեպրեսիայի չհասցնեք:

ՑԼԵՐ

Այսօր բարդ օր եք ունենալու, որը վերաբերում է նաեւ անձնական կյանքին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեզ համար շատ կարեւոր է ընկերական հարաբերություններ պահպանել ձեր սիրելիի մտերիմների հետ:


ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ցանկացած հաղթանակի կհասնեք պայքարի միջոցով: Աշխատեք անել այն ամենը, որպեսզի ստանաք ցանկալի արդյունքը՝ որքան հնարավոր է քիչ էներգիա ծախսելով:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարիքը կունենա մեկի, ով կապահովագրի իր բոլոր քայլերն ու կօգնի պատասխանատու որոշումներ կայացնել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր չարժե նեղանալ սիրելիից, անգամ եթե նա միանգամայն անթույլատրելի արարքներ անի: Նրա նպատակն է ձեզ հաճույք պատճառելն ու ուրախացնելը:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համակերպվել այն մտքի հետ, որ նա ինչ-որ սխալ է թույլ տվել ձեզ հետ հարաբերություններում:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ կընդունի այն, որ դուք ինքնաբավ եւ լիարժեք անհատականություն եք եւ որ կարող եք ամեն ինչ առանց նրա էլ անել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր փորձեք սիրելիին այլ անունով դիմել: Եթե նրան նախկինում արեւ էիք անվանում, ապա այսօր նա միանգամայն կարող է լինել կատվիկ կամ ճագարիկ:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր արժե, որպեսզի հանգստանաք սիրելիի ներկայությունից եւ որոշ ժամանակով ձեզ նվիրեք ավելի քիչ ռոմանտիկ, սակայն օգտակար մի գործի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա էլ ավելի մտերմանալ ձեզ հետ, դառնալ ավելի հարազատ: Նա կգործադրի բոլոր հնարավոր եւ անհնար ջանքերը:

ՁԿՆԵՐ

Եղեք ուշադիր ձեր սիրելիի արտաբերած յուրաքանչյուր բառի հանդեպ: Այսօր նա անպայման կասի մի կարեւոր բան, որի պատասխանը դուք վաղուց էիք փնտրում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 83501անգամ
Վերջին լուրեր