26 / Սեպտեմբեր / 2022 : 12-18

«Համազարկով կրակ». թշնամու վերջին հարձակման ժամանակ վիրավորում է ստացել մայոր Կարո Հարոյանը (տեսանյութ)


Մայոր Կարո Հարոյանը թշնամու վերջին հարձակման ժամանակ վիրավորվում է ստացել: Նա հանրությանը հայտնի դարձավ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին՝«համազարկով կրակ» հրահանգից հետո։ Այն լայնորեն տարածվեց սոցցանցերում ու լրատվամիջոցներում։

«Զորամասում էի գտնվոմ, այդ օրը պատասխանատու էի, ձաներից արդեն պարզ դարձավ, որ գործողությունները սկսում են: Համաձայն տագնապի դուրս ենք եկել ու ամեն ստորաբաժանում իր համապատասխան դիրքն է զբաղեցրել»,- «Զինուժ»-ին պատմել է զինվորական հոսպիտալում բուժում ստացող մայոր Հարոյանը:

Կարո Հարոյանի ղեկավարած ստորաբաժանումը կռվել է հարավային ուղղությամբ։

«Իմ անձնակազմը մշտապես մարզված է եղել ու պատրաստ է եղել դրան։ Մշտապես իրենց հետ բոլոր տիպի աշխատանքներ անցկացվել են, խնդիր չի առաջացել մարտական գործողությունների մեջ մտնելու համար», - ասել է Կարո Հարոյանը։

Տեսանյութը՝ ստորև
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20770անգամ
Վերջին լուրեր